Ինչու՞ այցելել Լոռի: Նախապատրաստական աշխատանք

Լոռիում կա ավելի քան 3000 մշակութային ու ճարտարապետական շինություններ։ Մեծ թվով եկեղեցական համալիրները թվագրվում են 6-րդ դարից մինչև 12-13 դարեր։ Ամենահին վանքերից են Տորմակավանքն ու Օձունի առայսօր գործող եկեղեցին։ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք օբյեկտներից մեկը՝ Սանահին-Հաղպատ, որոնք առանձին համալիրներ են թվագրվող 12-13դդ․ գտնվում է հենց Լոռիում։

Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է՝ շնորհիվ հիասքանչ Դեբետ գետի հովտի, Գուգարքի ու Ստեփանավանի անտառներով ու անտառապատ լեռներով, խոր կիրճերով ու ժայռերով։ Ստեփանավանի մոտ գտնվող Սոճուտի դենդրոպարկը ամենահայտնի հանգստավայրն է:

Լոռիում է գտնվում նաև Հ. Թումանյան տուն-թանգարանը:

Լոռին հայտնի է իր սաստիկ ձյունառատ ձմեռներով, հատկապես լեռնային շրջաններում։ Ամառը տաք է և խոնավ։

15 լավագույն բաները անելու Լոռու մարզում:

Լոռիում տեղի ունեցող փառատոնները`

1. հապալասի փառատոն

2. «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոն

3. Խորովածի փառատոն:

Լոռիում նաև անցկացվում են հետաքրքիր դասեր`

1. Սպաս պատրաստելու դասեր

2. Ղափամա և հայկական հաց պատրաստելու դասեր

3. Տատիկի բաղադրամասով ուտեստների պատրաստում:

Կան նաև հետաքրքիր շրջանառության ծրագրեր`

1. Էկսկուրնիայի Հ. Թումանյանի թանգարանում

2. Շրջագայությունը Ախթալա վանքում

3. Էկսկուրնիայի Վանաձորի կերպարվեստի թանգարանում

4. Տարբեր շրջագայությունների հեծանվով:

Աղբյուրներ`

Travel Lori

Enterprise rent a car

Absolute Armenia

Tripadvisor

MyArmenia

Թողնել մեկնաբանություն



Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started