Ղարաքիլիսայի հերոսամարտը

Թուրք-հայկական պատերազմի վճա– կան տեղամասերից էր նաև Ղարաքիլի- սայի ճակատը։ Ալեքսանդրապոլի ան- կումից հետո հնարավոր չեղավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Ղա— րաքիլիսա։ Առանձին հայկական կորպ պուսի հրամանատարը և սպայակույտը գաղթականության հետ մայիսի 12–ին տեղափոխվեցին Դիլիջան Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքի- Ալիսայից հյուսիս ընկած հատվածը, հետ մղելով թուրքական երեք հարձակում, գաղթականության հետ անցավ Դսեղ:
Դիլիջանում, ստանալով Սարդարա պատի ուղղությամբ առաջին հաղթա- նակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում են։ Եկեղեցու բակում տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք։
Սայիսի 25-ին կազմակերպվում է Ղա— աքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար զինվոր ու սպա։ Նրանք ներկայացնում էին: Առանձին հայկական կորպուսի առաջին դիվիզիան, որի նո րանշանակ հրամանատարն էր գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը: Ղարա- քիլիսայի ճակատում կռվող թուրքերն ունեին 10 հազար զինվոր ու սպա:

Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը. մայիսի 25–ին նա իր 40 հեծյալներով հարձակվեց թշնամու հեծյալների ու հետևակի մեծ ուժերի վրա: Ադպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Զորքի հետ պայքարի էին դուրս եկել շրջակա գյուղերից կամավորներ, ինչպես նաև կարսեցի, շիրակցի և արևմտահայ գաղթականներ: Սակայն մայիսի 28–ին թուրքերն ընդհանուր հարձակման անցան և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան: Թուրքերը շարունակեցին իրենց ցեղասպանական ծրագիրը` տեղի հայ խաղաղ բնակչությանը ենթարկելով զանգվածային կոտորածի: Թուրքերը, սակայն, կրելով մեծ կորուստներ, չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Թշնամին փոխեց իր հարձակման ուղղությունը դեպի Շուլավեր-Թիֆլիս: Վեհիբ փաշան 1918 թ. մայիսի 31–ին՝ Բաթումում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոստովանեց. <<Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմի պատմության մեջ… Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։

Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը

Դժվարին և օրհասական պայմաններում, Մեծ եղեոնի և պատերազմի պատճառած մարդկային, նյութական և հոգևոր ահռելի կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կամքի մեծ ուժ դրսևորեց և ինքնակազմակերպվեց: Հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության շնորհիվ ձեռք բերվեցին փառահեղ հաջողություններ։ Հայ քաջարի մարտիկները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին հարազատ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովման, Հայաստանի ազատության և անկախության համար։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր։ Դա հայ ժողովրդի Հայրենական պատերազմն էր: Առաջին աշխարհամարտի և Կովկասյան ճակատում 1918 թ. ապրիլի սկզբից պատերազմն իրականում վերաճել էր թուրք-հայկական զինված բախման։ Հայկական կողմի տարած հաղթանակները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորահռչակ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4–ին կնքել հաշտության պայմանագիր։ Այսպիսով՝ սրընթաց փոխվող իրադրությունում հայ ռազմաքաղաքական ուժերը ստանձնեցին Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր բեռը, և պատերազմի արդյունքում նորաստեղծ հայկական պետությունը փաստացի դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում այս հիմքի վրա Հայաստանի Հանրապետությունը մասնակցեց աշխարհամարտի արդյունքներն ամփոփող Փարիզի խորհրդաժողովին, իրավական (դե յուրե) ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով: Մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։

Թողնել մեկնաբանություն



Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started